Սաակաշվիլիի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին |tert.am|

tert.am: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գործով հաջորդ նիստը նշանակված է դեկտեմբերի 23-ին։ Այս մասին այսօրվա դատավարության ժամանակ հայտարարել է դատավորների կոլեգիան, որը քննում է 2007 թվականին ընդդիմության ցույցը ցրելու և «Իմեդի» հեռուստաընկերության «գրավման» գործը։ Այս իրադարձությունների կապակցությամբ Սաակաշվիլին մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման համար։

Ինչպես գրում է newsgeorgia.ge-ն, այսօր Սաակաշվիլին առաջին անգամ մասնակցել է դատական նիստին, որտեղ քննվել է նրա գործը։ Նա խիստ հսկողության տակ բերվել է Գորիի զինվորական հոսպիտալից, որտեղ բուժում է անցնում 50-օրյա հացադուլից հետո։ Սա Սաակաշվիլիի առաջին հրապարակային ելույթն էր հոկտեմբերի 1-ին ձերբակալվելուց հետո։

Դատավարությանը մեկ ժամ տևած ելույթով հանդես գալուց հետո Սաակաշվիլին ասել է, որ ներկա չի լինի նիստի շարունակությանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով