Կարեն Անդրեասյանը Իտալիայում կմասնակցի Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արդարադատության նախարարների համաժողովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը դեկտեմբերի 12-ից 14-ը կգործուղվի Իտալիայի Հանրապետություն:

Վարչապետի որոշման մեջ ասված է.

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

  1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին 2021 թվականի դեկտեմբերի 12-ից 14-ը գործուղել Իտալիայի Հանրապետություն (Վենետիկ) «Հանցավորություն և քրեական արդարադատություն. վերականգնողական արդարադատության դերը Եվրոպայում» թեմայով Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների արդարադատության նախարարների համաժողովին մասնակցելու նպատակով:
  2. Կարեն Անդրեասյանի՝ Իտալիայի Հանրապետություն (Վենետիկ) գործուղման բոլոր ծախսերը՝ ներառյալ «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները, կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
  3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով