Ինչո՞ւ է դպրոցահասակ երեխան իր ծնողի հետ գիշերել ավտոմեքենայի մեջ․ ԿՔՆ

Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Մարտի 23-ին երեկոյան հրդեհ է բռնկվել Մասիս քաղաքի կայարանում կայանված ՌԱՖ մակնիշի միկրոավտոբուսի մեջ։ Մեքենայի մեջ են եղել 12-ամյա աղջիկն ու նրա հայրը, որոնք տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը բարձրացնում է պետական մարմինների պատասխանատվության հարցը։

Ինչո՞ւ է դպրոցահասակ երեխան իր ծնողի հետ գիշերել ավտոմեքենայի մեջ և որո՞նք են պետական սոցիալական և կրթական մարմինների գործառույթները՝ նման դեպքերի կանխարգելման համար»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով