ՀՀ փոխվարչապետ Մաթևոսյանը նոր պաշտոնում առաջին հանդիպումն անցկացրել է Արցախի նախագահ Հարությունյանի հետ

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը նոր կարգավիճակում նոյեմբերի 26-ին առաջին հանդիպումն ունեցել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:Այս մասին հայտնում են ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակից։

Շնորհավորելով նրան ՀՀ փոխվարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ Արցախի նախագահը գործունեության մեջ մաղթել է հաջողություններ և ձեռքբերումներ՝ ի նպաստ Հայաստանի և Արցախի:

Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ գործակցության հարցերը, առկա սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղիները: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության և անվտանգության խնդիրներին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով