armtimes.com: «Ազգային Ազատագրական շարժման» անդամներն այսօր առավոտից կրկին փողոցներ են փակել: Նրանք ակցիայի մասին իրազեկել են իրենց ֆեյսբուքյան էջերում ու տեսանյութեր տեղադրել:
Սախարովի հրապարակից բերման է ենթարկվել շարժման անդամներից Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանն ու ևս մի քանի հոգի:
Ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության զանգվածային լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնեց, որ ընդհանուր առմամբ առավոտյան ակցիաների մասնակիցներից բերման է ենթարկվել 6 անձ՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար: