Մենք ուզում ենք, որ դպրոցի տնօրենը կենտրոնանա կրթության բովանդակության վրա և քիչ զբաղվի դուռ, լուսամուտ, տանիք, խողովակ, մետլախ և այլ հարցերով․ Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: Կառավարությունն ընդունեց «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին որոշման նախագիծը։

Ըստ հիմնավորման՝ փոփոխությունները թույլ կտան մեծացնելու համակարգի գործառնության արդյունավետությունը, խրախուսելու համակարգի զարգացման հնարավորությունները, ապահովելու և զարգացնելու ուսուցիչների մասնագիտական կատարելագործման շարունակականությունը, կատարելագործելու ուսումնական հաստատությունների կառավարման մեխանիզմները։

Նիկոլ Փաշինյանը, պարզաբանելով նախագիծը, նշեց․ «Հանրակրթության ոլորտում մեզ համար կարևոր և սկզբունքային բարեփոխումները շարունակում ենք և այս օրենքի ընդունմամբ շատ մեծ և տեսանելի փոփոխություններ կտեսնենք հանրակրթության ոլորտում։ Մենք ուզում ենք, որ դպրոցի տնօրենը կենտրոնանա կրթության բովանդակության վրա և հնարավորինս քիչ զբաղվի դուռ, լուսամուտ, տանիք, խողովակ, մետլախ և այլ հարցերով»։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսպիսով ընդհանրապես դպրոցի վարչատնտեսական մասի կառավարումը առանձնացնում է կրթական մասի կառավարումից, այսինքն՝ տնօրենը կրթության բովանդակությամբ է զբաղվելու։ Նա հայտնեց, որ խմբավորված դպրոցների շենքերի կառավարմամբ զբաղվելու է ուրիշ պաշտոնյա, որը կկոչվի վարչատնտեսական մասի ղեկավար կամ համակարգող։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով