Փորձելու եմ անել հնարավորը, որպեսզի արդարացնեմ ձեր և մեր հայրենակիցների ակնկալիքները. Համբարձում Մաթևոսյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նորանշանակ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին:

«Ուզում եմ շնորհավորել պարոն Մաթևոսյանին փոխվարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով և հաջողություններ մաղթել՝ ի նպաստ Հայաստանի և հայ ժողովրդի գործունեություն ծավալելու իմաստով»,- ասաց ՀՀ վարչապետը:

Մաթևոսյանն էլ շնորհակալություն հայտնեց վստահության համար:

«Փորձելու եմ անել հնարավորը, որպեսզի արդարացնեմ ձեր և մեր հայրենակիցների ակնկալիքները»,- ասաց նորանշանակ փոխվարչապետը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով