Գերմանիան հրաժարվել է ընդունել Բելառուսում գտնվող միգրանտներին |armenpress.am|

armenpress.am:Գերմանիան մերժել է Բելառուսի և Լեհաստանի սահմանին տեղակայված ժամանակավոր ճամբարում գտնվող 2000 միգրանտներին ընդունելու Մինսկի կոչը: «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ Գերմանիան ու ԵՄ-ն չեն կարող ընդունել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը:

Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ Բելառուսում գտնվող անօրինական միգրանտներին պետք է ընդունի Գերմանիան: Մինսկը նաև պատրաստակամություն է հայտնել 5 հազար միգրանտի ուղարկել հետ տուն, եթե ԵՄ-ն երկու հազարին ընդունի:

 
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով