Մարտի 29-ին Անթալիայում կհանդիպեն Ռուսաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները |azatutyuna.am|

azatutyun.am: Թուրքական «Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ մարտի 29-ին Անթալիայում հանդիպելու են Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նրանց գլխավորությամբ անցկացվելու է երկու երկրների համագործակցության ռազմավարական պլանավորման համատեղ խմբի հերթական նիստը: Քննարկվելու են երկկողմ հարաբերությունները, մտքեր են փոխանակվելու միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ:

«Անադոլու» գործակալությունը նաև հաղորդում է, որ ապրիլի 8-ին նախատեսված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այցելությունը Մոսկվա, որտեղ նա հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով