Բրյուսելում հակահամաճարակային սահմանափակումների դեմ ցույցը վերաճել է բախումների |azatutyun.am|

azatutyun.am: Բելգիայի իրավապահները ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ, ովքեր իրենց դժգոհությունն էին հայտնում հակահամաճարակային սահմանափակումների վերաբերյալ։

Ոստիկանության տվյալներով՝ երեկ Բրյուսելի փողոցներ էր դուրս եկել մոտ 35 հազար մարդ։ Խաղաղ ցույցը վերաճել է ոստիկանության հետ բախումների, բերման է ենթարկվել մոտ 60 մարդ։

Ցուցարարները հիմնականում դատապարտել են Բելգիայի իշխանությունների կողմից COVID-19-ի դեմ պատվաստման վկայական ներկայացնելու պարտադրումը հասարակական վայրեր՝ ներառյալ բարեր և ռեստորաններ այցելելու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով