Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտորնից հայտնում են՝ Հանրապետության տարածքում նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-24-ին, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 25-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ին երեկոյան ժամերին սպասվում է անձրև։