hetq.am: Թուրք քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլահ Գյուլենը, որին անվանում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր հակառակորդը, նոյեմբերի 16-ին, ԱՄՆ-ում, իբր, թունավորվել է։ Այդ մասին հայտնել է թուրքական Oda TV լրատվական պորտալը՝ հղում անելով թուրքական հատուկ ծառայությունների իր աղբյուրներին։
Փաստաբան Բուրաք Բեքիրօղլուն հայտարարել է, որ Գյուլենին թունավորել է նրա մերձավորներից Ջևդեթ Թյուրքյոլուն։ Ավելի ուշ, Բեքիրօղլուն նշել է, որ տեղի ունեցածի արդյունքում Գյուլենը կորցրել է խոսելու ունակությունը, սակայն ողջ է մնացել։
Oda TV-ի տվյալներով՝ Գյուլենի կազմակերպության մոլլաներից մեկը ինքնասպանություն է գործել Փենսիլվանիա նահանգի ֆերմաներից մեկում։ Oda TV-ն և Բուրաք Բեքիրօղլուն պնդում են, որ կազմակերպության աջակիցներին հրամայվել է լռել կատարվածի վերաբերյալ։
Շարունակությունը՝ hetq.am կայքում