Եվրամիությունը մտադիր չէ Բելառուսի հետ քննարկել պատժամիջոցների հարցը |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիությունը սահմաններին միգրացիոն ճգնաժամի ֆոնին մտադիր չէ Բելառուսի հետ քննարկել պատժամիջոցների հարցը։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը։

Նրա խոսքով՝ Բրյուսելի վերաբերմունքը Ալեքսանդր Լուկաշենկոյի կառավարության դեմ միջազգային պատժամիջոցներին մնում է անփոփոխ։

Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարները քննադատել են Մինսկին։ Նրանք Բելառուսի ղեկավարությանը մեղադրում են անօրինական միգրացիայի կազմակերպման մեջ և պահանջում «դադարեցնել մարդկանց շահագործման ագրեսիվ արշավը»։ Նախարարները հայտարարության մեջ նշել են, որ Լուկաշենկոյի կառավարությունն այսպիսով փորձում է շեղել ուշադրությունը մարդու իրավունքների խախտումներից։

Պաշտոնական Մինսկը միգրացիոն ճգնաժամի մեջ մեղադրում է արևմտյան երկրներին։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով