ԼՀԿ-ն առաջարկում է ունենալ 14 նախարարություն և պահպանել երեք փոխվարչապետերի ինստիտուտը |aysor|

aysor.am: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջարկում է կառավարության այլընտրանքային տարբերակ, որով առաջարկվում է ունենալ14 նախարարութուններ և երեք փոխվարչապետ ունեցող համակարգ, որոնցում ներառված կլինեն բոլոր մարմինները:

Լրագրողների հետ ճեպազրույցում ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ կառուցվածքային փոփոխությունն առաջարկել են ելնելով այն սկզբունքից, որ այդ փոփոխությունները պետք է վերացնեն սուպերվարչապետությունն ու պառլամենտը գործադիրի նկատմամբ ունենա վերահսկողություն:

«Մենք առաջարկում ենք կառավարության այնպիսի կառուցվածք, որտեղ վարչապետին, կառավությանը ենթակա մարմիններ չեն լինում, բոլորը կառավարության հիմնական կառուվածքի մեջ են ներառված: Դրանով լուծվում է խորհրդարանական վերահսկողության ու խորհրդարանական երկիր լինելու խնդիրը», – նշեց Մարուքյանը:

ԼՀԿ տարբերակով առաջարկվում է գյուղատնտեսության ու մշակույթի նախարարությունները պահպանել, Սփյուռքի նախարարի հանձնակատարի պարտականությունները վերապահել փոխվարչապետերից մեկին, ինչը թույլ կտա ապահովվել այդ մարմնի նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունը, քանի որ փոխվարչապետը հաշվետու է խորհրդարանին:

«Մի երկրում որտեղ ՀՆԱ-ի 16 տոկոսը գյուղատնտեսության ոլորտից է, այդ երկրում գյուղատնտեսությամբ զբաղվող, այլ ոլորտը կանոնակարգող, ոլորտում ազատ մրցակցությունը ապահովող նախարարություն փակելը սխալ է: Գուցե շատ զարգացած գյուղատնտեսություն ունեցող երկրներում կարելի էր սա ազատ թողնել, բայց Հայաստանի պարագայում, մեզ համար ընդունելի չէր փաստարկը, թե նախկինում այն վատ է աշխատել, դե պարզ է, բայց հիմա կարելի է պահպանել նախարարությունն ու նորմալ աշխատել», – ասաց Մարուքյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով