Բյուրականում մի խումբ բնակիչներ բողոքում են համայնքի նորանշանակ ղեկավարի պաշտոնակատարի դեմ |armenpress.am|

armenpress.am: Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա են անցկացնում՝ ընդդեմ համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Ռադիկ Գևորգյանի:

Համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Բաբայանի ղեկավարման ժամկետը լրացել է 2021 թվականի նոյեմբերի 1-ին, ինչից հետո համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ռադիկ Գևորգյանը:

Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են, որ համայնքի ղեկավարի նորանշանակ պաշտոնակատարին չեն ճանաչում:

Բնակիչներից մեկն ընդգծեց, որ իրենք ցանկանում են, որ իրենց համայնքը ղեկավարը, թեկուզ ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով, լինի համայնքի բնակիչ, որը ծանոթ կլինի համայնքի խնդիրներին:

Ակցիայի ընթացքում մի պահ քաշքշուկ սկսվեց ոստիկանների և բողոքող քաղաքացիների միջև, երբ վերջիններս փորձեցին մուտք գործել համայնքապետարանի շենք:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով