Ջոզեպ Բորելը Բելառուսի ԱԳ նախարարի հետ քննարկել է փախստականների հարցը |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեպ Բորելը խոսել է Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի հետ իր զրույցի մասին: Բորելի խոսքով` Մակեյը հրաժարվել է ընդունել բելառուսա-լեհական սահմանին փախստականների հետ կապված իրավիճակի համար բելառուսական կողմի պատասխանատվությունը:

«Մենք խոսել ենք այդ մարդկանց մարդասիրական օգնության մասին, մենք խոսել ենք նրանց հայրենադարձության մասին, սակայն բելառուսական կողմը հրաժարվել է ընդունել պատասխանատվությունը»,-Բորելի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով