Քվեարկությունն ավարտված է. ընտրատեղամասերի դռները փակվեցին |1lurer.am|

1lurer.am: Ժամը 20։00-ին ՀՀ տարածքի բոլոր ընտրատեղամասերում, որտեղ ընթանում էին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, քվեարկությունն ավարտվեց. տեղամասերի դռները փակված են։

Հայաստանի հինգ համայնքում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում: Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան համայնքներում մեկնարկել էին համամասնական ընտրակարգով համայնքի ավագանու ընտրություններ:

Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում տեղի էին ունենում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների մեծամասնական ընտրակարգով ընտրություններ։

Կոտայքի մարզի Արզնի համայնքում ընթանում է համայնքի ավագանու անդամների մեծամասնական ընտրակարգով ընտրություն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով