Այս պահին իրավիճակը սահմանի այս հատվածում հանդարտ է․ Վերին Շորժայի վարչական ղեկավար |azatutyun.am|

azatutyun.am: Երեկ երեկոյից ադրբեջանական շարժ է նկատվել Վերին Շորժայի սահմանին։ Այս մասին, ի պատասխան «Ազատության» հարցին, տեղեկացրեց բմակավայրի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը:

Հայ դիրքապահները, Երանոսյանի խոսքով, համարժեք պատասխան են տվել։ Ըստ նրա՝ այս պահին իրավիճակը սահմանի այս հատվածում հանդարտ է:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը ավելի վաղ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ այսօր ադրեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, ինչը կանխվել է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով