ՀՊՏՀ-ում հեռավար ուսուցման ժամկետը երկարաձգվում է, ԵՊՀ-ում դասերը կրկին անցկացվելու են առկա

ՀՊՏՀ-ից հայտնում են, որ կորոնավիրուսի համավարակով ստեղծված իրավիճակով պայմանավորված Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հեռավար ուսուցման ժամկետը երկարաձգվում է:

Հեռավար ուսուցման ժամկետը կերկարաձգվի մինչև նոյեմբերի 30-ը: Բացառություն են միայն հեռակա բակալավրիատի առաջին, երկրորդ և հեռակա մագիստրատուրայի առաջին կուրսերը, որոնց դասապրոցեսը կկազմակերպվի բուհում, նոյեմբերի 15-ից: Հեռակա բակալավրիատի մյուս կուրսերի դասերը ևս կսկսվեն նոյեմբերի 15-ից, հեռավար ձևով։

ԵՊՀ-ից հայտնում են, որ նոյեմբերի 15-ից դասերը կրկին անցկացվելու են առկա։ Նշվում է, որ ըստ անհրաժեշտության՝ որոշ դասընթացներ կարող են կազմակերպվել հեռավար

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով