1lurer.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանին խնդրել է միանալ հերթապահությանը «Միութենական պետության» սահմաններին, փոխանցում է БЕЛТА-ն:
Նախարարների խորհրդի հետ խորհրդակցության ժամանակ նա պատմել է, որ ՌԴ նախագահի միջոցով այդ երկրի պաշտպանության նախարարությանը խնդրել է, որ Ռուսաստանը ներգրավվի «Միութենական պետության» սահմաններին իրականացվող հերթապահությանը:
Լուկաշենկոն նշել է, որ անհրաժեշտ է մշտապես վերահսկել իրավիճակը սահմանին։ Նրա խոսքով՝ ռուս և բելառուս զինվորականները պետք է վերահսկեն «Բալթյան երկրներ-Լեհաստան-Ուկրաինա օղակը»: