Վլադիմիր Պուտինը և Անգելա Մերկելը քննարկել են Բելառուսի սահմաններին տիրող իրավիճակը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում շարունակվել է Եվրամիության երկրների հետ Բելառուսի սահմաններին տիրող իրավիճակի քննարկումը։ Հաստատվել է միջազգային մարդասիրական նորմերին համապատասխան առաջացած սուր միգրացիոն ճգնաժամի շուտափույթ կարգավորման կարևորությունը:

Վլադիմիր Պուտինը կողմ է արտահայտվել ԵՄ-ի և Բելառուսի միջև շփումների վերականգնմանը ՝ տվյալ խնդրի լուծման նպատակով:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով