Հունվարի 20-ից Երևան-Կապան-Երևան չվերթներ կիրականացվեն |armenpress.am|

armenpress.am: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Նովէյր» ավիաընկերությունից ստացել է համապատասխան հայտ Երևան–Կապան–Երևան կանոնավոր չվերթեր իրականացնելու նպատակով։ Չվերթերի մեկնարկը նախատեսվում է 2022 թվականի հունվարի 20-ից՝ շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ։

Կառավարության նոյեմբերի 11-ի նիստի օրակարգում ընդգրկված էր Կապանի Սյունիք օդանավակայանին 49,508,722 դրամ հատկացնելու հարցը։

Հիմնավորման մեջ նշվում է, որ ներկա պահին ժամանակավորապես դադարեցված է Կապանի «Սյունիք» օդանավակայանի ֆինանսավորումը, ինչի հետևանքով կարող է վտանգվել օդանավակայանի հետագա շահագործումը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով