Թուրքիան մեկ տարով երկարաձգել է Ադրբեջանում թուրք զինվորականների գտնվելու մանդատը |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի խորհրդարանն ընդունել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղարկած օրենքի նախագիծը՝ Ադրբեջանում թուրք զինվորականների գտնվելու մանդատը ևս մեկ տարով երկարաձգելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է թուրքական TRT Haber-ը:

Օրենքում նշվել է նաև Ակնայում (Աղդամ) թուրք-ռուսական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեության շարունակության կարևորությունը՝ ընդգծելով, թե դա «իր ներդրումն է բերում անվտանգության և կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորման գործում»:

Ադրբեջանում թուրք զինվորականների գտնվելու ժամկետը սպառվում էր նոյեմբերի 17-ին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով