Միխեյիլ Սաակաշվիլու գործով հերթական դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի վերջին |armenpess.am|

armenpress.am: Վրաստանում 2007 թվականի նոյեմբերի 7-ի ընդդիմության ցույցը կոպիտ ցրելու դատական գործով, որտեղ մեղադրյալի կարգավիճակ ունի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին, հերթական լսումները տեղի կունենան նոյեմբերի 29-ին: Այս մասին լրագրողներին հայտնել է նախկին նախագահի փաստաբան Բեկա Բասիլայը:

Նոյեմբերի 10-ին կայացած դատական նիստի ժամանակ նախագահը դատարանի դահլիճում չի եղել, քանի որ քննչական ծառայությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, հրաժարվել էր նրան տեղափոխել դատարան:

Սաակաշվիլին սեպտեմբերի 28-ին Ուկրաինայի տարածքից Վրաստան էր մտել շոգենավով՝ թաքնվելով կաթնամթերք տեղափոխող բեռնատարի մեջ: Նա ձերբակալվել էր հոկտեմբերի 1-ին:

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով