ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Սիրելի հայրենակիցներ, Նաիրի խոշորացված համայնքի սիրելի բնակիչներ, Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ Կոտայքի մարզի Նաիրի (Պռոշյան, Զովունի, Քասախ, Զորավար, Արա Գյուղ, Բուժական, Սարալանջ և Եղվարդ բնակավայրեր) խոշորացված համայնքի դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ ցուցակը գլխավորելու է ՀՅԴ ՀԵՄ անդամ, պռոշյանցի ազատամարտիկ, 2013 թ. դավադրաբար սպանված Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի որդի Գևորգ Մուրադյանը»։