Լեհաստանը փակում է Բելառուսի հետ սահմանի անցակետերից մեկը |azatutyun.am|

azatutyun.am: Լեհաստանն այսօր կփակի Բելառուսի հետ իր սահմանային անցակետերից մեկը` բելառուսական կողմում գտնվող միգրանտների՝ ցանկապատը ճեղքելու փորձից հետո:

Բրուժի-Կուզնիցա սահմանային անցակետը, որի մոտ, ըստ Լեհաստանի պաշտպանության նախարարության, միգրանտները ճամբար են ստեղծել, կփակվի, հայտարարել են Լեհաստանի սահմանապահները:

Համացանցում տեսանյութեր են տարածվել, որտեղ երևում է, որ միգրանտները փորձում են կոտրել ցանկապատն ու կտրել փշալարերը։ Լեհաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ կանխել է փորձը:

Վերջին ամիսներին Լիտվան, Լատվիան և Լեհաստանը հայտնում են Բելառուսի հետ սահմանին անօրինական ներգաղթյալների թվի աճի մասին։ Մասնավորապես, վերջին տվյալներով, ավելի քան 30 հազար մարդ է փորձել անօրինական ճանապարհով մուտք գործել Լեհաստան։

Եվրամիությունը մեղադրում է Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյին ի պատասխան Բրյուսելի կողմից կիրառվող պատժամիջոցների Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից միգրանտներին Մինսկ տեղափոխելու և այնուհետև ԵՄ անդամ Լիտվայի, Լատվիայի և Լեհաստանի հետ իր երկրի սահմաններ ուղարկելու մեջ:

Լուկաշենկոն հերքում է մեղադրանքն ու հայտարարում, որ Արևմուտքի պատժամիջոցների պատճառով Մինսկը «ոչ փող ունի, ոչ ուժ»՝ զսպելու մարդկանց հոսքը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով