Բելառուսում հայտնել են լեհական կողմից սահմանին կրակոցների մասին |armenpress.am|

armenpress.am: Բելառուսի պետական սահմանային կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Անտոն Բիչկովսկին հայտնել է, որ Բելառուսի և Լեհաստանի սահմանային տարածքում կրակոցներ են լսվում լեհական կողմից:  Բիչկովսկին այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ին:

«Կրակոցները լսվում են լեհական կողմից»,- ասել է Բիչկովսկին՝ մեկնաբանելով բելառուսա-լեհական սահմանին կրակոցների մասին մամուլի տեղեկությունները։

Նշվում է, որ Մերձավոր Արևելքից մի քանի հազար միգրանտներ փորձել են հատել բելառուսա-լեհական սահմանը։ Բելառուսի պետական սահմանային կոմիտեն հայտնել է, որ Լեհաստանի հետ սահմանին փախստականների հետ կապված իրավիճակը ծայրահեղ լարված է։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով