Հայաստանում շտապօգնության մեքենաների ավտոպարկը կրկնապատկվել է. Անահիտ Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: Հայաստանում շտապօգնության մեքենաների ավտոպարկը կրկնապատկվել է, փոփոխվել: Այս մասին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում:

«Պատերազմից առաջ Չինաստանից ստացանք մեծ խմբաքանակ, բայց պատերազմի ընթացքում էլ այնքան մաշվեցին մեր ռեսուրսները, որ այդ ընթացքում պետությունը հատկացրեց միջոցներ, նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի շնորհիվ կարողացանք ձեռք բերել ամենագնացներ: Այս պահին էլ դրանք շատ մեծ օգնություն են մեր մարզերում դժվարանցանելի ճանապարհներին»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ առաջիկայում Ճապոնիայի կողմից պետական դրամաշնորհի շրջանակում ձեռք են բերվելու լավ հագեցված շտապօգնության մեքենաներ:

«Չենք սպասելու, որ մեր պարկը որևէ կետում մաշվի այնքան, որ սպասենք փրկօղակների»,- ասաց Ավանեսյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով