factor.am: Թուրքիայում փորձարկվել է տեղական Siper հակաօդային պաշտպանության համակարգի համար մշակված հրթիռը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության տնօրինության (SSB) ղեկավար Իսմայիլ Դեմիրը։
«Մենք հաջողությամբ ավարտեցինք ևս մեկ կարևոր իրադարձություն մեր հեռահար, բազմամակարդակ Siper հակաօդային պաշտպանության համակարգի զարգացման գործում»,- ասված է հաղորդագրության մեջ: Siper հակաօդային պաշտպանության համակարգը շահագործման կհանձնվի 2023 թվականին։