Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանին

ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանը կկայանա ապրիլի 8-12-ը, Ստրասբուրգում: Նստաշրջանի ընթացքում ելույթ կունենան Հայաստանի և Վրաստանի վարչապետները: Այդ մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքում: 

Հանդիպումների ընթացքում համատեղ կքննարկվեն ՄԱԿ-ի հետ գործակցությունն ուժեղացնելու և կայուն զարգացման նպատակների իրականացման հարցերը, որին, հնարավոր է, որ կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Նստաշրջանի ընթացքում կքննարկվեն նաև ատելության խոսքին, սեռական ոտնձգություններին, կազմակերպված հանցագործությանը, փողերի լվացմանը, մարդու հիմնարար իրավունքներին և այլ թեմաներին առնչվող հարցեր

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով