Իրաքի վարչապետի դեմ կամիկաձե անօդաչուով մահափորձ է իրականացվել |tert.am|

tert.am: Կիրակի գիշերը պայթուցիկներով լիցքավորված կամիկաձե անօդաչու թռչող սարքը հարձակվել է Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քադիմիի նստավայրի վրա, հայտնում է իրաքյան բանակը։ Ինքը՝ վարչապետը, չի տուժել, սակայն նրա թիկնապահները վիրավորվել են, հայտնում է BBC-ն։

Ինչպես հայտարարել են իրաքցի զինվորականները, վարչապետի դեմ մահափորձն իրականացվել է նրա նստավայրի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման միջոցով՝ Բաղդադի, այսպես կոչված, «կանաչ գոտում»:

Ալ Քադիմին Twitter-ի իր պաշտոնական էջում հայտնել է, որ ողջ է և առողջ։

«Ես լավ եմ և բոլորին կոչ եմ անում հանգստության և զսպվածության՝ հանուն Իրաքի», – ասվում է գրառման մեջ։

ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչն Իրաքի վարչապետի դեմ մահափորձն անվանել է «ակնհայտ ահաբեկչություն»։

«Մենք թեթևացած զգացինք, երբ իմացանք, որ վարչապետն անվնաս է: Այս ակնհայտ ահաբեկչական գործողությունը, որը մենք խստորեն դատապարտում ենք, հարված էր Իրաքի պետության սրտին», – ասել է Նեդ Փրայսը:

Պետքարտուղարության ներկայացուցիչը հավելել է, որ Միացյալ Նահանգները կապի մեջ է Իրաքի հետախուզական ծառայությունների հետ և օգնություն է առաջարկել հետաքննության հարցում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով