Խախտումներ Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջանների տրանսպորտում. 2 մեքենա տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը (ՔՏՀԱ) այսօր ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ դիտարկել են Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանումը Երևանի Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջանների հասարակական տրանսպորտում:

Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը: 

ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները  դիտարկել են կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 45 տրանսպորտային միջոց։ Արդյունքում արձանագրվել է դիմակ չկրելու վերաբերյալ 2 խախտման դեպք։ Դրանց վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ։

2 տրանսպորտային միջոց տեղափոխվել է ՀՀ ոստիկանության հատուկ պահպանվող տարածք՝ վարորդների կողմից  վարորդական իրավունքի վկայական չունենալու հիմքով։

Հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողական աշխատանքները կշարունակվեն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով