ՍԴ-ն սահմանադրական է ճանաչել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հիմք հանդիսացած հոդվածը |armenpress.am|

armenpress.am: ՍԴ-ն սահմանադրական է ճանաչել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հիմք հանդիսացած հոդվածը:  Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է սահմանադրությանը:

Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հիմք հանդիսացած հոդվածի վերաբերյալ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում։

2021 թվականի մարտին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն օրենքի տվյալ դրույթի սահմանադրականության հարցով դիմել էր ՍԴ, երկու անգամ հրաժարվելով ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած համապատասխան հրամանագրի նախագիծը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով