Նոյեմբերի 14-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ինքնաբացարկ հայտնածներ չեն եղել |panorama.am|

panorama.am: Նոյեմբերի 4-ին ժամը 18։00-ին լրացավ սահմանված այն ժամկետը, երբ նոյեմբերի 14-ի ՏԻՄ ընտրությունների մասնակից կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները, դրանց ընտրացուցակներում ընդգրկված թեկնածուները կարող էին ինքնաբացարկի դիմում ներկայացնել։

ԿԸՀ պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, 263 թեկնածուներից որևէ մեկն ինքնաբացարկ չի հայտնել։ Հետագա պայքարից չեն հրաժարվել նաև քաղաքական ուժերը։ Միայն ՀԱԿ ընտրացուցակի մեկ թեկնածուի գրանցում ԿԸՀ-ն մերժել է։

Նոյեմբերի 14-ին համամասնական կարգով ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան համայնքներում։

Այս ընտրություններին մասնակցում են հինգ քաղաքական ուժեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով