tert.am: ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի ներկայացուցիչը փոխվել է։ Այս մասին նշված է Ֆրանսիայի կառավարության կայքում։
Ստեֆան Վիսկոնտիի փոխարեն նշանակվել է Բրիս Ռոքֆեյը։
Մինչ իր նոր նշանակումը Ռոքֆեյը զբաղեցրել է Ֆրանսիայի դեսպանի պաշտոնը Պանամայում, Ուզբեկստանում, եղել է գլխավոր հյուպատոսը Ռիո դե Ժանեյրոյում: 2000-ականներին նա քաղաքական խորհրդական էր Ռուսաստանում և Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանատներում։