Վրաստանի նախագահը չի պատրաստվում այլևս քննարկել Սաակաշվիլիին ներում շնորհելու հարցը |tert.am|

tert.am: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ երբեք չի ներում շնորհելու երկրի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիին և չի պատրաստվում այլևս քննարկել այդ հարցը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Նախկին նախագահին ներում շնորհելու վերաբերյալ իմ դիրքորոշումը պարզ է և անփոփոխ. ոչ և երբեք… Ես երբեք չեմ վերադառնա այս հարցին», – ասել է նա ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում:

Զուրաբիշվիլին նաև ընդգծել է, որ Սաակաշվիլիին քաղբանտարկյալ չի համարում։

«Նախկին նախագահը չի համապատասխանում ո՛չ քաղբանտարկյալի, ո՛չ անմեղ զոհի չափանիշներին, նա երկիր է ժամանել ինքնակամ և ապօրինի։ Նրա ժամանման նպատակն ապակայունացումն էր», – ասել է պետության ղեկավարը։

Միաժամանակ նա կոչ է արել արդարադատության նախարարությանը Սաակաշվիլիին համարել «հատուկ բանտարկյալ» և հոգ տանել նրա առողջության մասին, որպեսզի նրա վիճակի վատթարացումը շահարկումների և երկրում իրավիճակը ապակայունացնելու փորձերի պատճառ չդառնա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով