Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Հովհաննես Բաչկովը կշարունակի պայքարն աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնում է ֆեդերացիան:
Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Թայլանդը ներկայացնող Սոմչայ Վոնգուսավանի հետ մենամարտում մրցավարները անարդարացիորեն հաղթանակը շնորհել էին Թայլանդը ներկայացնող բռնցքամարտիկին, մինչդեռ հայ մարզիկը լավ մենամարտ էր անցկացրել, նկատելի առավելություն ուներ մրցակցի նկատմամբ և իրականում, ի նշան հաղթանակի. պետք է բարձրացնեին հենց Բաչկովի ձեռքը:
Մենամարտից անմիջապես հետո բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան` Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ, բողոքարկել է մրցավարների անարդար որոշումը ու հետամուտ եղել արդարության վերականգմանը: Ի վերջո մրցավարական հանձնաժողովի քննարկումներից հետո արդարությունը վերականգնվել է ու ¼ եզրափակիչի Բաչկով-Վոնգուսավան մենամարտի հաղթանակը շնորհվել է հայ մարզիկին: