Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել հանձնաժողովին կից հասարակական խորհրդի առաջին նիստը՝ նորացված կազմով:
Բացելով նիստը՝ նախագահ Գևորգյանը ողջունել է խորհրդի անդամներին՝ կարևորելով քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը պետական կառավարման համակարգի աշխատանքներում:
Նա մասնավորապես հույս է հայտնել, որ նորաստեղծ խորհուրդը, որում ընդգրկվել են հեղինակություն և փորձ ունեցող անհատներ, ակտիվ գործունեություն կծավալի՝ յուրահատուկ երկխոսության հարթակ դառնալով հանրության և հանձնաժողովի միջև:
Այնուհետև մտքերի փոխանակություն և քննարկումներ են անցկացվել hասարակական խորհրդի գործունեության հիմնական ուղղությունների, աշխատակարգի, առաջիկա անելիքների և այլ հարցերի վերաբերյալ:
Խորհուրդը խորհրդակցական մարմին է, որն աջակցում է Հանձնաժողովի գործունեությանը: Խորհրդի կազմում ընդգրկված են տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառում փորձառություն ունեցող թվով 11 հասարակական կազմակերպությունների, միությունների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։