Գորիս-Կապան ավտոճանապարհի մի հատվածում ոստիկանությունն իրականացնում է ուղեկցումներ․ Արա Ֆիդանյան |1lurer.am|

1lurer.am: Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածում ոստիկանությունը կատարում է ուղեկցումներ։ Այս մասին այսօր ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, հայտնեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը։

«Այնտեղ իրականացվում են մի շարք գործառույթներ, նախ՝ անվտանգություն են ապահովում, ուղեկցումներ են իրականացնում, հատկապես հիմա, պայմանավորված եղանակային պայմաններով, ավելանում է այդ ուղեկցումների անհրաժեշտությունը»,- ասաց Ֆիդանյանը։ 

Ֆիդանյանը նշեց, որ ոստիկանության ծառայության թվաքանակի հետ կապված խնդիրներ կան։ 

Լրագրողները Ֆիդանյանին հարց ուղղեցին նաև Գորիս-Կապան միջպետական ճանապարհին տեղի ունեցած միջադեպի մասին։ Մոտ 20 ադրբեջանցի կանգնեցրել են Գորիսի բնակչին ու հարվածել նրա մեքենային։

«Ցավոք, այո, նման տեղեկություն շրջանառվել է։ Այստեղ պետք է անդրադառնանք այն հանգամանքին, որ տվյալ հատվածում պետք է կանոնակարգումն իրականացվի միջազգային փաստաթղթերի հիման վրա։ Այսինքն՝ այն հատվածը, որը ոստիկանության գործառույթներից ու լիազորությունների շրջանակից դուրս է, պետք է կարգավորվի միջազգային փաստաթղթերի հիման վրա։ Ճանապարհի այն հատվածը, որը ՀՀ-ի տարածքում չի դիտարկվում, և եթե այդտեղ որոշակի դեպք է տեղի ունենում, պայմանավորվածություն կա, որ ճանապարհային պատահարների դեպքում ոստիկանությունն է զբաղվում այդ հատվածում: Այնտեղ մի շարք դեպքեր ունեցել ենք, և ոստիկանությունն իրականացրել է համապատասխան միջոցառումներ»,- ասաց Ֆիդանյանը։

 

Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով