ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել «3+3» տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարների շուրջ |armenpress.am|

armenpress.am: Հռոմում «Քսանի խմբի» գագաթնաժողովի շրջանակներում կայացել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, որի ընթացքում հիմնական ուշադրություն է դարձվել Բալկաններում և Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ երկու երկրների ջանքերի համակարգմանը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն։

«Կարծիքներ են փոխանակվել Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և փոխշահավետ ենթակառուցվածքային նախագծերի առաջխաղացման նպատակով «3+3» տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարների շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել միջազգային օրակարգի մի շարք հարցերի և երկկողմ կապերի առանցքային ասպեկտներին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով