tert.am: Հռոմում G20-ի գագաթնաժողովի շրջանակում մեկնարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հանդիպումը, հայտնում է Անադոլու գործակալությունը:
Հանդիպմանը մասնակցում է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Վերջին անգամ Թուրքիայի և Միացյալ Նահանգների առաջնորդները դեմ առ դեմ հանդիպել են հունիսին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում:
Էրդողանն ավելի վաղ ասել էր, որ Սպիտակ տան ղեկավարի հետ առաջիկա բանակցությունների առանցքային թեման լինելու է հինգերորդ սերնդի F-35 ինքնաթիռների մշակման ծրագրին Թուրքիայի մասնակցության հարցը։