Չինաստանի նախագահը G20-ի երկրներին կոչ է արել խրախուսել պատվաստանյութերի փոխադարձ ճանաչումը |armenpress.am|

armenpress.am: Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, ով Հռոմում տեղի ունեցող Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովին միացել է տեսակոնֆերանսի միջոցով, հանդես է եկել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի հարցում համաշխարհային համագործակցության նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մասնավորապես, Ծինփինը կոչ է արել առաջ մղել պատվաստանյութերի փոխադարձ ճանաչումը՝ հիմնվելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ կիրառման պատվաստանյութերի ցուցակի վրա:

«Պետք է արդար մոտեցում ցուցաբերել տարատեսակ պատվաստանյութերի նկատմամբ»,- ասել է նա:

Չինաստանի ղեկավարը Մեծ քսանյակի երկրներին կոչ է արել հավատարիմ մնալ փոխհամագործակցության, թափացիկության ու բազմակողմանիության սկզբունքներին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով