ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի ԱԻ պետծառայության աշխատողի օրվա կապակցությամբ

ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ ԱԻ պետական ծառայության աշխատողի օրվա կապակցությամբ:

ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ուղերձում ասվում է.

Սիրելի՛ գործընկերներ, արցախցի փրկարարներ

Շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգում աշխատողի մասնագիտական օրվա կապակցությամբ:

Արցախի ԱԻ ծառայության գործունեության 29 տարիների ընթացքում, դուք արժանապատվորեն և պատվախնդրորեն եք իրականացրել ձեր առաքելությունը՝ ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական իրավիճակներում: 44-օրյա պատերազմի ընթացքում սխրանքներ եք գործել՝ պատասխանատվություն կրելով միաժամանակ և՛ որպես փրկարար, և՛ որպես ռազմիկ: Իսկ այսօր ձեր ամենօրյա մասնագիտական աշխատանքին զուգահեռ, լծված եք նաև պատերազմի հետևանքները վերացնելու գործին:

Սիրելի՛ փրկարարներ, ձեր մասնագիտական տոնի առթիվ մաղթում եմ առողջություն, տոկունություն, առավելագույն պատասխանատվություն՝ ի նպաստ խաղաղության և Արցախի վերականգնման:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով