Հոկտեմբերի 29-ին Սանկտ Պետերբուրգում տեղի են ունեցել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշակույթի, տեղեկատվության, տուրիզմի և սպորտի հարցերով ու գիտության և կրթության մշտական հանձնաժողովների նիստերը:

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշակույթի, տեղեկատվության, տուրիզմի և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլոյանը, որն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ:

ԱԺ պատգամավոր Ելենա Կիրակոսյանն էլ ընտրվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի գիտության և կրթության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Հանձնաժողովների նիստերում քննարկվել են մշակվող մոդելային իրավական փաստաթղթերի նախագծերը:

Խորհրդարանականները մտքեր են փոխանակել մշակվող նախագծերի վերաբերյալ, որոնք կներկայացվեն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների հաջորդ նիստերի ընթացքում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով