Վանաձորի ՏԻՄ ընտրություններին «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Հրանտ Այվազյանը: Այդ մասին հայտնում է ինքը՝ Այվազյանը, ֆեյսբուքյան իր էջում։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
ինչպես արդեն գիտեք Գուգարք, Շահումյան և Դարպաս համայնքները, գտնվում են խոշորացման փուլում, և պետք է տեղի ունենա խոշորացված համայնք Վանաձորի ավագանու և համայնքի ղեկավարի ընտրություն:
Ցանկանում եմ տեղեկացնել, որ դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակ գլխավորելու եմ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը:
Ինձ և մեր քաղաքական թիմի համար մեծ ուրախություն և պատիվ կլինի ձեր վստահության քվեով Համայնքի ղեկավարի և ավագանու կարգավիճակում մեր սիրելի համայնքին ծառայելը»։