ՏԻՄ ընտրությունների համար տարածքային անձնագրային ծառայությունները կաշխատեն նաև հոկտեմբերի 30-ին և 31-ին

2021 թ. դեկտեմբերի 5-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները պատշաճ կազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Սահմանադրական օրենքով սահմանված գործառույթներն իրականացնելու, այդ թվում՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թ. հունիսի 17-ի թիվ 25-Ն որոշմամբ սահմանված տեղեկանքները տրամադրելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության համապատասխան համայնքը սպասարկող տարածքային անձնագրային ծառայությունները աշխատելու են 2021 թվականի հոկտեմբերի 30-ին և 31-ին՝ շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային օրերին ժամը 10.00-17.00-ը:

Նշված օրերին այլ ծառայություններ չեն մատուցվելու:
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով