Ղազինյանն 9-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ |armenpress.am|

armenpress.am: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության թեկնածու Արթուր Ղազինյանն 9-րդ անգամ չընտրվեց ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:

Նիստում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը կրկին ներկայացրել է Ղազինյանի թեկնածությունը:

Նա նշեց՝ կցանկանար,որ Օհանյանը ներկա լիներ, որ հարց ուղղեր նրան: Նիստին չէր մասնակցում ոչ մի ընդդիմադիր պատգամավոր: Քվեարկությամբ Ղազինյանը կրկին չընտրվեց:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով