tert.am: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կենսական ցուցիչներից մեկն ընկել է կրիտիկական մակարդակի, որից հետո անհրաժեշտ է եղել ռեանիմատոլոգների միջամտությունը, լրագրողներին հայտնել է քաղաքական գործչի փաստաբան Դմիտրի Սաձաղիշվիլիին։
Ինչպես գրում է sputnik-georgia.ru-ն, Սաակաշվիլին 25-րդ օրն է, ինչ շարունակում է հացադուլը Ռուսթավիի բանտում։ Արդարադատության նախարարությունը համաձայն է նախկին նախագահին հոսպիտալացնել Թբիլիսիի Գլդանիի թիվ 18 բանտային հիվանդանոց՝ պնդելով, որ այն հարմար է հացադուլ անող բանտարկյալների համար։ Իսկ ինքը՝ Սաակաշվիլին, նրա անձնական բժիշկ Նիկոլոզ Կիփշիձեն և փաստաբանները պնդում են բազմամասնագիտական քաղաքացիական կլինիկա հոսպիտալացման համար:
Սաակաշվիլիի փաստաբանի խոսքով՝ բանտային հիվանդանոցը չունի Սաակաշվիլիի բուժման համար անհրաժեշտ պայմաններ։