2022 թ․-ի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված յուրաքանչյուր 3-րդ և հաջորդ երեխա պետության կողմից կստանա 50.000 դրամ աջակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում ասաց,, որ  2022 թ․-ի պետական բյուջեն լուծելու է բազմաթիվ կարևորագույն խնդիրներ։

«Նշանային կետերից մեկը, որոնց մասին ես ուզում եմ հիշեցնել և ընդգծել, հետևյալն է․ մեր նախընտրական խոստման համաձայն՝ 2022 թ․-ի հունվարի 1-ին և դրանից հետո նոր ծնված յուրաքանչյուր երրորդ և հաջորդ երեխայի ՀՀ կառավարությունը կաջակցի ամիսը 50.000 դրամ ֆինանսական աջակցության ձևով և այդ աջակցությունը կշարունակվի մինչև երեխայի վեց տարեկանը լրանալը։ Այս ծրագիրը մեկնարկում է, և ես կարծում եմ, որ սա շատ կարևոր և նույնիսկ շատ սիրելի ծրագիր է։ Հույս ունեմ, որ իսկապես սա մեր նոր կազմավորվող ընտանիքներին կլինի լուրջ աջակցություն։ Այն ընտանիքներին, որոնք արդեն ունեն 2 երեխա, կաջակցի, որպեսզի նրանք բազմազավակ ընտանքի դառնալու հարցում որոշում կայացնեն։ Սակայն պետք է նշել, որ հեռու ենք այն մտքից, թե 2022 թ․-ի պետական բյուջեն կլուծիմեր առաջ ծառացած բոլոր խնդիրները։ Բազմաթիվ այդ թվում սոցիալական խնդիրներ մնալու են դեռևս չլուծված»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով