ԵԱՀԿ տարածաշրջանում չեն կարող լինել գորշ գոտիներ. հիմնարար ազատությունները համընդհանուր են, տարածվում են նաև ԼՂ ժողովրդի վրա. Զ. Մնացականյան

ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց․

«Հատկանշական է, որ ԵԱՀԿ գործող նախագահն առաջին անգամ այցելել է Երևան: Սա կարևոր քաղաքական ազդակ է այն պայմաններում, երբ կազմակերպության կոնսենսուսի սկզբունքի չարաշահման արդյունքում տարածաշրջանում փակվել են ԵԱՀԿ դաշտային առաքելությունները, նվազագույնի է հասցվել տարածաշրջանում ԵԱՀԿ ներկայացվածությունը:

Հանձնառու ենք շարունակել փոխշահավետ համագործակցությունը միջազգային գործընկերների հետ: Հայաստանը պատրաստակամ է համագործակցել ԵԱՀԿ սլովակյան նախագահության հետ բոլոր երեք հարթություններում՝ երկխոսությունը խթանելու ուղղությամբ:

ՀՀ-ն աջակցում է առաջնահերթություններին՝ հակամարտությունների հասցեագրման, անվտանգ ապագայի կառուցման վերաբերյալ։

ԵԱՀԿ տարածաշրջանում չեն կարող լինել գորշ գոտիներ, որոնք անհասանելի են մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունների համար: Հիմնարար ազատությունները համընդհանուր են, տարածվում են բոլոր մարդկանց վրա, առանց բացառության, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա»,- նշեց ԱԳ նախարարը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով